Կառլեն Մկրտչյան. Կարևոր է, որ մենք դիմակայեցինք վերջին րոպեներին և հաղթանակով ավարտեցինք խաղը

Կառլեն Մկրտչյան. Կարևոր է, որ մենք դիմակայեցինք վերջին րոպեներին և հաղթանակով ավարտեցինք խաղը

PanARMENIAN.Net - Այս հանգստյան օրերին կայացել են Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի խաղերը: Դոնեցկի «Մետալուրգը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Կրիվբասի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» մրցաշարային աղյուսակցում 19 միավորով 6-րդ տեղում է: Առաջնությունը 33 միավորով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորը»:

«Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը նշել է, որ «Կրիվբասի» հետ խաղը հեշտ չէր, բայց կարևոր է այն, որ իրենք հաղթանակ են տարել:

«Հակառակորդի դարպասը գրավելու շատ պահեր մենք չիրագործեցինք: Մենք դեռ շատ պետք է աշխատենք: Պետք է ավելի զգույշ վերաբերվել այդ հնարավորություններին: Կարևոր է, որ մենք դիմակայեցինք վերջին րոպեներին և խաղը հաղթանակով ավարտեցինք»,- Մկրտչյանի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---