Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց։ Այդ մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ Օբաման և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հարցեր, որոնք վերաբերվում են Իրանին և Իսրայելին։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Օբաման Էրդողանին հարցրել է, թե ինչու է Թուրքիան պաշտպանում Իրանին և աջակցում նրան միջուկային ծրագրի հարցում։

Էրդողանն իր պատասխանում նշել է, որ թուրքական կողմը Իրանին հատուկ նախապատվություն և աջակցություն չի ցուցաբերում, իսկ ահա Վաշինգտոնը հանդես է գալիս Իսրայելի փաստաբանի դերում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---