Հենրիխ Մխիթարյան. «Զենիթը» շատ ուժեղ թիմ է, սակայն, մենք ամեն ինչ կանենք հաղթող դուրս գալու համար

Հենրիխ Մխիթարյան. «Զենիթը» շատ ուժեղ թիմ է, սակայն, մենք ամեն ինչ կանենք հաղթող դուրս գալու համար

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Զենիթի» հետ խաղից առաջ ասել է, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից: «Շախտյորն» ընդամենը մեկ միավոր է վաստակել, տանուլ տալով «Պորտուին» և ոչ ոքի խաղալով «ԱՊՈԵԼ»-ի հետ: Ուստի երրորդ խաղում մենք պետք է հաղթենք, չնայաշ նրան, որ «Զենիթը» շատ ուժեղ թիմ է, կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:

Մխիթարյանը խոստովանել է, որ G խմբում բոլոր չորս թիմերը նախկինի պես պահպանում են խմբային արգելքը հաղթահարելու շանսերը: «Ամեն դեպքում, ոչ ոք չի կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունը և միևնույն ժամանակ չի ապահովել իր համար փլեյ-օֆ-ի ուղեգիր: Ինձ թվում է, որ պայքարը կընթանա մինչև վերջին մրցափուլի խաղերի վերջին րոպեները»:

«Շախտյորի» կիսապաշտպանը գտնում է, որ եթե նրանց հաջողվի հաղթել Չեմպիոնների լիգայի բոլոր մնացած խաղերում, հնարավոր կլինի դուրս գալ խմբից:

«Շախտյոր»-«Զենիթ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Դոնեցկում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---