Samsung-ը վաճառել է 30 մլն Galaxy S և Galaxy S II սմարթֆոններ

Samsung-ը վաճառել է 30 մլն Galaxy S և Galaxy S II սմարթֆոններ

PanARMENIAN.Net - Samsung-ը հայտարարել է, որ վաճառել է 30 միլիոն Galaxy S և Galaxy S II սմարթֆոններ ամբողջ աշխարհում՝ սկսած դրանց թողարկումից՝ 2010-ից։ Ըստ Samsung-ի, նրանք վաճառել են 20 միլիոն Galaxy S՝ դարձնելով այն ամենալավ և արագ վաճառվող սմարթֆոնը, որ երբևէ ընկերությունը թողարկել էր։ Դե իսկ Galaxy S II-ը վաճառվել է 10 միլիոն օրինակով։ Այս մասին հայտնում է CNET-ը։

Չնայած վաճառքի այս քանակությանը, այս սարքերը դեռևս մնում են Apple-ի iPhone-ի ստվերի տակ։ Երեկ Apple-ը հայտնեց, որ վաճառել է 4 միլիոն iPhone 4S՝ վաճառքի մեկնարկից 3 օրվա ընթացքում։ Իսկ մի քանի ամիս առաջ էլ Apple-ը հայտնել էր, որ երեք ամսում ամբողջ աշխարհում վաճառել է 20 միլիոն iPhone

Այնուամենայնիվ, չնայած այս տվյալներին, Samsung-ն այլ կերպ է պայքարում Apple-ի դեմ։ Ընկերությունը Ավստրալիայի և Ճապոնիայի դատարաններ է դիմել նախնական դատական արգելքի հայցով։ Samsung-ը պահանջում է դադարեցնել այդ երկու երկրներում iPhone 4S-ի վաճառքը՝ մեղադրելով ինտերֆեյսի և մի քանի տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---