Գագիկ Մելիքյան. ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանին» ոչ մի վերջնագիր չի ներկայացրել

Գագիկ Մելիքյան. ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանին» ոչ մի վերջնագիր չի ներկայացրել

PanARMENIAN.Net -

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանը հերքել է «Բարգավաճ Հայաստանի» և ՀՀԿ-ի միջև դիմակայության մասին տեղեկատվությունը։ «ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանին» ոչ մի վերջնագիր չի ներկայացրել»,- ասել է նա։ Ինչ վերաբերվում է ուրբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, ապա Մելիքյանի խոսքով, այստեղ քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր, և «քննարկումները շարունակվելու են գործադիր մարմնի հերթական նիստում»։

Մելիքյանը նաև հավելել է, որ գոյություն ունի կոալիցիոն հուշագիր, և առայժմ ոչ մի կոալիցիոն կուսակցություն հանդես չի եկել այն փոխելու առաջարկով։ Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ «ոչ մի քաղաքական կոալիցիա հավերժ չէ»։

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---