Գագիկ Մելիքյանը չի բացառում գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հետ այլ քաղաքական ուժերի միությունը

Գագիկ Մելիքյանը չի բացառում գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հետ այլ քաղաքական ուժերի միությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը չի բացառել գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հետ այլ քաղաքական ուժերի միությունը։ «Անցած խորհրդարանական ընտրություններում շատ քաղաքական ուժեր միացել էին ՀՀԿ-ին, պաշտոնապես հայտարարելով այդ մասին, և մենք համատեղ գնացել ենք ընտրությունների և հաղթել»,- ասել է նա։ Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Հայաստանում ռուսական սցենարի կրկնության հնարավորության մասին հարցին, երբ այնտեղ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ընտրությունների է գնում նրա կողմից ստեղծված «Ազգային ճակատի» կազմում։ Միաժամանակ, Մելիքյանը նշել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում դա շարժում չի լինի։

Մելիքյանը նաև հերքել է մեղադրանքները, որ ՀՀԿ-ն աստիճանաբար նմանվում է նախկին Կոմկուսին։ Նա նշել է, որ ՀՀԿ-ն երկար ժամանակ ընդդիմություն է եղել, և իրեն ակտիվ դրսևորել է ընդդիմադիր դաշտում, որի արդյունքը դարձել է 1999-ին «Միասնություն» դաշինքի կազմում իշխանության անցնելը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---