Փորձագետները համարում են, որ «Լոկոմոտիվի» հոկեիստներին տեղափոխող Յակ-42-ը վթարվել է օդաչուի մեղքով

Փորձագետները համարում են, որ «Լոկոմոտիվի» հոկեիստներին տեղափոխող Յակ-42-ը վթարվել է օդաչուի մեղքով

PanARMENIAN.Net - Գրոմովի անվան թռիչքափորձարկային ինստիտուտի մասնագետները հաստատել են այն վարկածը, որ «Լոկոմոտիվի» հոկեիստներին տեղափոխող Յակ-42 ինքնաթիռի կործանման պատճառը օդաչուի սխալն է եղել, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Թռիչքային էքսպերիմենտի ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Մերձմոսկովյան Ժուկովսկում, օդաչուն, վերարտադրելով կործանված ինքնաթիռի օդաչուի գործողությունները, արգելակել է բարձրություն հավաքելու ժամանակ: «Լոկոմոտիվի» հոկեիստներին տեղափոխող Յակ-42-ը կործանվեց 2001թ. սեպտեմբերի 7-ին Յարոսլավլի «Տուշինո» օդանավակայանում: Ինքնաթիռում կար 45 մարդ՝ 37 մարզիկ և անձնակազմի 8 անդամներ: Ողջ մնացին միայն հոկեիստ Ալեքսանդր Գալիմովն ու բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը: Սեպտեմբերի 12-ին Գալիմովը վախճանվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---