Հայաստանի դեսպանը այցելել է Երևանի Իզմիրլյանի անվան մանկատան քույր դպրոցը Չիվիտավեկիա քաղաքում

Հայաստանի դեսպանը այցելել է Երևանի Իզմիրլյանի անվան մանկատան քույր դպրոցը Չիվիտավեկիա քաղաքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը այցելեց Լացիո նահանգի Չիվիտավեկկիա քաղաքը, որը հանդիսանում է Իտալիայի կարևորագույն ծովային նավահանգիստներից մեկը:

Այցի շրջանակներում ՀՀ դեսպանն այցելեց քաղաքում գտնվող և նահանգի միակ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան» տիտղոսը կրող Անտոնիո դե Կուրտիսի անվան միջնակարգ դպրոց: Հատկանշական է, որ ընթացիկ տարում Չիվիտավեկկիայի դպրոցի «քույր դպրոց» էր հայտարարվել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը:

Հանդիպմանն աշակերտները պատրաստել էին երաժշտական ծրագիր, որից հետո Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքապետ Ալեսսանդրո Բատտիլոկիոն ներկայացրեց ընթացիկ ամռանը Երևան այցելության տեսանյութը:

Դեսպանը դպրոցի սաներին փոխանցեց իրենց Երևանի ընկերների ողջույնները և խոստացավ բարեկամությունը սերտացնելու նպատակով փախայցելություններ կազմակերպել` հատուկ շեշտելով մանկական հասակում հաստատված ընկերության ամրությունն ու առավելությունը, որը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Դեսպանը դպրոցականներին տեղեկացրեց, որ Հայաստանում դպրոցներում որպես ուսումնական ծրագիր ընդգրկվել է ճատրակը, որը աշխարհի ամենահին և իմաստուն խաղերից մեկն է, և դա հաշվի առնելով` Ռուբեն Կարապետյանը դպրոցին նվիրեց Հայաստանի քարերից պատրաստված ճատրակ:

Այնուհետև դեսպանը այցելեց Լացիո նահանգի Տոլֆա քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Լուիջի Լանդիի հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման հիմք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---