Ստեղծվել է հաշմանդամների համար մատչելի շինությունների օնլայն ուղեցույց

Ստեղծվել է հաշմանդամների համար մատչելի շինությունների օնլայն ուղեցույց

PanARMENIAN.Net - Անվասայլակավոր հաշմանդամներն այսուհետ կարող են համացանցի միջոցով ծանոթանալ իրենց համար մատչելի, հատուկ հարմարեցված, առանց արգելքների շինությունների ցանկին։ Այսօր «ՀՀ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» խորագիրը կրող հանրապետական համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։«Ուղեցույցը կազմվել է մանրամասն մոնիթորինգի արդյունքում։ Ցավոք, մենք կարողացել ենք տալ միայն Երևանի շինությունների ցանկը։ Հուսով ենք հետագայում ավելացնել նաև մարզային տվյալները»,- ասաց ՀԿ տեղեկատվական հարցերով պատասխանատու Դավիթ Բաբայանը։

map.disability.am կայքը տալիս է ընտրելու հնարավորություն՝ ըստ ոլորտի, ծառայության տեսակի և մատչելիության մակարդակի՝ մատչելի, հիմնականում մատչելի և դժվարամատչելի։ «Ընտրում եք ոլորտը՝ օրինակ դեղատուն, այնուհետև կատեգորիան, և կայքը կտրամադրի մատչելի կամ հիմնականում մատչելի դեղատների հասցեներն ու հեռախոսների համարները»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---