Գեղամ Հարությունյան. ՀՀ ՊՆ առընթեր Հանրային խորհուրդը բաց է համագործակցության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը բավարարված է խորհրդի գործունեության հանդեպ ՀՀ ՊՆ վերաբերմունքով: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Գեղամ Հարությունյանը, խորհուրդն արձանագրում է բանակում առկա խնդիրները և փորձում հանդես գալ առաջարկներով, որոնք ներկայացվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս համատեքստում նա նշել է, որ խորհրդի առաջարկներն ընդունելի են ՀՀ ՊՆ համար:

Գեղամ Հարությունյանն ընդգծել է նաև, որ խորհուրդը բաց է համագործակցության համար` նկատելով, որ դրա մեջ մտնում են 12 հասարակական կազմակերպություններ: Ընդ որում, նա հաղորդել է, որ ՀՀ ՊՆ առընթեր Հանրային խորհրդի մեջ մտնում են արական սեռի երկու ներկայացուցիչներ, որոնք չեն ծառայել բանակում` Հակոբ Թադևոսյանն ու Դավիթ Ջամալյանը: Սակայն Հարությունյանը նկատել է, որ վերջիններս անցել են ՀՀ օրենքով նախատեսված տարկետումների համակարգով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---