Երիտասարդ գիտնականներին պարգևատրել են գիտական նորարարական աշխատանքների համար

Երիտասարդ գիտնականներին պարգևատրել են գիտական նորարարական աշխատանքների համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԳԱԱ-ում «Կրթության, գիտության և առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Հրանտ Պողոսյանը երիտասարդ գիտնականներին հանձնեց «Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցանակները, տեղեկացնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։

«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առևտրայնացման հնարավորություն ունեն: Մրցույթին ներկայացվել է ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք:

Մրցութային հանձնաժողովը մրցանակ է շնորհել միայն երրորդ մրցանակի համար 4 աշխատանքների հեղինակների՝ ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոնից Արմինե Գեոլչանյանին, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանին և Արեն Խոյեցյանին, ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնից Աննա Պետրոսյանին, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտից Գևորգ Վարդանյանին և Արթուր Հովսեփյանին։ Մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---