Պետեր Մաուրերը նշանակվել է Կարմիր խաչի միջազային կոմիտեի նախագահ

Պետեր Մաուրերը նշանակվել է Կարմիր խաչի միջազային կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած Կարմիր խաչի միջազային կոմիտեի (ԿԽՄԿ) վեհաժողովի նիստում նոր նախագահ է նշանակվել Պետեր Մաուրերը:

Մաուրերը այդ պաշտոնում կփոխարինի Յակոբ Կելլենբերգին, որը ԿԽՄԿ նախահգահն էր 2000 թվականից: Կելլենբերգը թոշակի անցնելու ցանկություն է հայտնել: Նոր նախագահը իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2012թ. հուլիսի 1-ին և կաշխատի 4 տարի: Հետագայում այդ ժամկետը կարող է երկարացվել:

Այժմ Մաուրերը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղարն է, այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2010թ. հունվարից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---