Քեթրին Էշթոն. Գերտերությունները համաձայն են հանդիպել Թեհրանի հետ, եթե վերջինս պատրաստ է լուրջ բանակցությունների

Քեթրին Էշթոն. Գերտերությունները համաձայն են հանդիպել Թեհրանի հետ, եթե վերջինս պատրաստ է լուրջ բանակցությունների

PanARMENIAN.Net - Գերտերությունները համաձայն են հանդիպել Թեհրանի հետ, եթե «վերջինս պատրաստ է լուրջ բանակցությունների»: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը Իրանի ղեկավարությանը հղած իր նամակում, որը հրապարակել է «Ռոյթերս» գործակալությունը:

«Աշխատելով վերսկսել բանակցությունները՝ չափազանց կարևոր է ձգտել կոնկրետ արդյունքների»,-գրել է Էշթոնը միջուկային հարցով բանախոս Սաիդ Ջալիլիին:

«Մենք պետք է վստահ լինենք, որ երբ նորից հանդիպենք, կկարողանանք իրական առաջընթացի հասնել միջուկային հարցում»,-ասել է նա:

Ըստ Էշթոնի, Իրանը պետք է հանդիպի վեցնյակի երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի ու Չինաստանի հետ:

Ավելի վաղ Ջալիլին նամակ էր հղել Էշթոնին, որտեղ Իրանի պատրաստակամությունն էր հայտնվում բանակցությունների նոր փուլ անցկացնել՝ հավելելով, որ Թեհրանը չի հրաժարվի իր «միջուկային իրավունքներից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---