Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը քննարկել են երկու հայկական պետությունների փոխգործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---