Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականն առաջին հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականն առաջին հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Թուրքական Իզմիթ քաղաքում կայացել է մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի առաջին տուրը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄԷ-ի թիմն էր։ Գործող չեմպիոնները հաղթանակ են տարել 3,5։0,5 հաշվով։ Առաջին խաղատախտակում Կարեն Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով ավելի ուժեղ էր Անվար Վալիդից։ Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տարել Նայիֆ Սալեայի նկատմամբ, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Աբդուլլահ Աբդուլվահաբուի։ Միակ ոչ ոքին գրանցվել է Զոհրակ Ապրեսյան-Իբրահիմ Սուլթան պարտիայում։

ԱՄԷ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայ շախմատիստները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 4-րդ տեղը։ Շվեյցարիայի, Վրաստանի, Սլովակիայի հավաքականները հավաքել են 4-ական միավոր և զբաղեցնում են 1-3-րդ տեղերը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---