Քադդաֆիի հարազատները որոշել են հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան

PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի հարազատները որոշել են հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան ռազմական հանցագործության փաստով, որպիսին նրանց կարծիքով նախկին առաջնորդի սպանությունն է, հաղորդում է Europe1 ֆրանսիական ռադիոկայանը` մեջբերելով Քադդաֆի ընտանիքի փաստաբանին:

«Հարազատները հայց կներկայացնեն ռազմական հանցագործության փաստով, քանի որ նրանց հայտնի են Քադաֆիի մահվան հանգամանքները։ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակ են բացել ավտոշարասյան վրա, որում գտնվել է Քադդաֆին։ Այդ շարասյունը ոչ մի սպառնալիք չի ներկայացրել քաղաքացիական բնակչությանը։ Դա Լիբիայի առաջնորդի վերացման գործողություն էր՝ պլանավորված ՆԱՏՕ կողմից»,- հայտարարել է Քադդաֆիների ընտանիքի փաստաբան Մարսել Սեսալդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրավաբանը վրդովմունք է հայտնել Մուամար Քադդաֆիի դիակը ծաղրի ենթարկելու հետ կապված։

Մուամար Քադդաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին իր հարազատ Սիրտ քաղաքի մոտ։ Քադդաֆիի հետ միասին սպանվել են նրա որդի Մութասեմը և Լիբիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---