Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցնում է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, հանդիպել է Անդորրայի հավաքականի հետ:

Մինչ այդ հայ ֆուտբոլիստները իրենց ակտիվում ունեին 3 միավոր, առաջին խաղում նրանք հաղթեցին Սլովակիային 2:1 հաշվով, իսկ հետո զիջեցին Հունաստանին:

Առաջին իսկ պահից Վարազդատ Ավետիսյանի սաները հարձակման անցան: Նրանք բազում վտանգավոր պահեր ստեղծեցին Անդորրայի հավաքականի դարպասի մոտ, սակայն գոլ հաջողվեց խփել միայն 82-րդ րոպեին: 11-մետրանոցը հստակ իրացրեց Աղվան Պապիկյանը՝1:0:

Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր և, գրավելով 2-րդ տեղը 10-րդ խմբում, դուրս է եկել Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ:

Հունաստանն ու Սլովակիան ոչ ոքի խաղացին՝ 1:1: Հունաստանը վաստակեց 7 միավոր և ելույթներն ավարտեց առաջին տեղում: 2012թ. գարնանը էլիտ ռաունդում կխաղան յուրաքանչյուր ընտրական թիմից երկուական հաղթողներ և երրորդ տեղը զբաղեցրած այն թիմը, որը լավագույն ցուցանիշները կունենա քառյակի երկու ուժեղագույն թիմերի հետ խաղերում: Եզրափակիչ փուլում Էստոնիայում տան տերերից բացի ներկայացված կլինեն ևս 7 հավաքականներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---