«Արաբական գարնանը» կհաջորդի «շարիաթի ձմեռը»

«Արաբական գարնանը» կհաջորդի «շարիաթի ձմեռը»

PanARMENIAN.Net - Թունիսում իշխանափոխությունից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացավ չափավոր իսլամիստական Վերածննդի կուսակցությունը:

Կանխատեսելով Արևմուտքի հնարավոր արձագանքը իսլամիստների հաղթանակին՝ Վերածննդի կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այդ հարցում կողմնորոշվում են Թուրքիայի Արդարության ու զարգացման կուսակցության վրա, որը աշխարհիկ պետություն է, չնայած գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կողմնորոշմանը:

Արդյո՞ք հղումը Թուրքիային աշխարհին հանգստացնելու փորձ է. դժվար է ասել: Մինչդեռ, Լիբիայում, ինչպես Թունիսում, «ժողովրդավարության հաստատման» ու «բռնապետությունից ժողովրդին ազատագրելու» համար պայքարող Անցումային ազգային կառավարության ղեկավար Մահմուդ Ջիբրիլը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ «Լիբիան այժմ ապրելու է իսլամական օրենքներով և շարիաթին հակասող ցանկացած օրենք չեղյալ կհայտարարվի»:

Հատկանշական, է որ նոր Լիբիայում առաջինը ուժը կորցրած համարվեց բազմակնության արգելքը… Կարծես թե «արաբական գարնանը» աստիճանաբար հաջորդում է «շարիաթի ձմեռը», ինչն, անկասկած, կհակասի ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքներին, հանուն ինչի Արևմուտքն այդքան ակտիվորեն աջակցեց այդ արաբական երկրների ապստամբներին:

Դրա ապացույցն է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը, որը հաջորդեց Ջիբրիլի հայտարարությանը, որի համաձայն ԵՄ-ն ակնկալում է, որ «նոր Լիբիան կհիմնվի մարդու իրավունքնեի ու ժողովրդավարական սկզբունքների հիման վրա»:

Նախագահ Բեն Ալիի տապալումը, որը կառավարում էր Թունիսը 23 տարի, տեղի ունեցավ անընդմեջ մի քանի շաբաթ տևած զանգվածային անկարգությունների արդյունքում:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---