ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեից` ի հիշատակ հոկտեմբերի 27-ի զոհերին

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեից` ի հիշատակ հոկտեմբերի 27-ի զոհերին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ազատության հրապարակ է ժամանել ՀԱԿ-ի ղեկավարությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

ՀԱԿ-ի հանրահավաքը բացեց Կոնգրեսի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Փաշինյանը հիշեցրեց, որ 12 տարի առաջ` 1999 թվականին, Հայաստանի ԱԺ-ում ահաբեկչական խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, գնդակոծեց պատգամավորներին, այդ թվում` Կարեն Դեմիրճյանին, ինչպես նաև կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանին: Փաշինյանը բոլոր հավաքվածներին կոչ արեց լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել այդ օրվա զոհերի հիշատակին:

Փաշինյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները զավթեցին ԱԺ-ն, կառավարությունը վերածեցին անողնաշար կառույցի, նախագահական նստավայրը վերածեցին վաճառքի հանված սուպերմարկետի, կազմակերպեցին 2008թ. մարտի 1-ը Երևանի կենտրոնում` կրակ բացելով խաղաղ բնակչության վրա և «Նաիրի Հունանյանի պես ամեն երեկո հեռուստաէկրաններից մեր տուն են խուժում և գնդակոծում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունն ու հույսերը»: Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատի առջև ճիշտ այնպես, ինչպես կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին և Քադդաֆին:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի անդամները սպանեցին Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---