Բակո Սահակյան. Տողի ազատագարումը մեր հետագա հաղթանակների նախերգանքն էր

Բակո Սահակյան. Տողի ազատագարումը մեր հետագա հաղթանակների նախերգանքն էր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Իր խոսքում նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, որը կարևոր էր ռազմական և պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես մեր հետագա հաղթանակների նախերգանք:

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախ Հանրապետության սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---