ՀՅԴ-ն ցանկանում է աջակցել Հայ առաքելական եկեղեցուն, սակայն, վախենում է արտաքին ճնշումներից

ՀՅԴ-ն ցանկանում է աջակցել Հայ առաքելական եկեղեցուն, սակայն, վախենում է արտաքին ճնշումներից

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն սատարում է Հայ առաքելական եկեղեցուն նրա գույքը վերադարձնելու մասին կառավարության որոշմանը, սակայն, մտավախություն ունի, որ կարող են հետևանքներ լինել արտաքին քաղաքական ոլորտում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Դա շատ նուրբ հարց է: Ես ճիշտ եմ համարում այն առանձնահատուկ դերը, որ ունի Հայ առաքելական եկեղեցին մեր հոգիներում, և որն ամրագրված է մեր Սահմանադրության մեջ ու օրենքներում: Առաջին հերթին դա պետք է վերաբերվի հոգևոր ոլորտին, ոչ թե նյութական»,-հայտարարել է նա:

Հովհաննիսյանը նշել է, որ եկեղեցին խորհրդային տաիրներին, որպես հայ հանրության անբաժան մաս, ամենածանր հարվածը կրեց ու կորուստներ ունեցավ: «Եվ այժմ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է փոխհատուցել դրանք»,-ասել է նա:

Ընդ որում Հովհաննիսյանը հավելել է, որ իրենց խմբակցությունը կասկած չունի, որ ՀԱԵ կորուստները պետք է փոխհատուցվեն, այն միայն մտահոգված է նրանով, որ այդ որոշումը կարող է օգտագործվել այլ կրոնական միավորումների կողմից Հայաստանի դեմ որոշ ատյաններում: Այդ առնչությամբ նա նշել է, որ վստահ չէ, որ հայ հանրությունն ու իշխանությունները կկարողանան դիմակայել արտաքին ճնշմանն այդ հարցում:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Գույքի հարկի մասին» օրենքը, ինչպես նաև մի շարք հարակից ուղղումներ, որով նախատեսվում է ազատել ՀԱԵ գույքը հարկադրումից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---