Սանկտ Պետերբուրգում ԱԴԾ աշխատակիցը հայի է սպանել

Սանկտ Պետերբուրգում ԱԴԾ աշխատակիցը հայի է սպանել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատողին կասկածում են հայազգի անցորդի սպանության մեջ։ Այդ մասին հաղորդում է «Ֆոնտանկա.ru» գործակալությունը։ Նախնական տվյալներով, հոկտեմբերի 28-ի գիշերը Սրեդնեօխոտինսկի պողոտայում ԱԴԾ երկու աշխատակիցներ հարբած վիճակում ոտնձգություն են կատարել անցորդների նկատմամբ, իսկ մոտակա հանրակացարանում բնակվող Զվիադ Խաչատուրյանը կոպիտ պատասխանել է նրանց։ ԱԴԾ աշխատակիցները սկսել են ծեծել տղամարդուն, իսկ հետո նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է հայի գլխին։

Այդտեղով անցնող ոստիկանները ձերբակալել են կրակողին և նրա գործընկերոջը։ Խաչատուրյանին տարել են հիվանդանոց, բայց նա շուտով մահացել է։ «Ինտերֆաքս» գործակալության տեղեկատվության համաձայն վեճին մասնակցել է ևս մեկ տղամարդ, որը հանդես է եկել Խաչատուրյանի կողմից։ Նրա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---