Facebook-ն ակնկալում է նշել իր 1 միլիարդերորդ օգտագործողի միացումը ցանցին 2012-ին

Facebook-ն ակնկալում է նշել իր 1 միլիարդերորդ օգտագործողի միացումը ցանցին 2012-ին

PanARMENIAN.Net - Այսօր յոթ քաղաքների միջև Մոսկվայից (Պետերբուրգ, Թիֆլիս, Երևան, Տոմսկ, Կիև, Քիշնև, Աստանա) ընթացող «Workshop Facebook» տեսասեմինարի հյուրն էր Ռուսաստանում, Լեհաստանում, Կորեայում և Արևելյան Եվրոպայում Facebook-ի միջազգային զարգացման մենեջեր Անժելա Ցեն:

Նա ներկայացրեց վերջին երեք ամիսների ընթացքում Facebook սոցիալական ցանցի կատարած նորամուծությունները` Timeline-ը, Ընկերների ցուցակները, Բաժանորդագրության մեթոդները և մի քանի այլ նորամուծություններ: Ըստ նրա եթե Facebook-ը դադարի նորարարություններ անել, ապա օգտագործողներն ակտիվ չեն լինի:

«Մենք մեր թարմացումների մասին տեղեկացնում ենք յուրաքանչյուր օգտագործողի: Մենք շարունակելու են ինտեգրել մեր ցանցին տարբեր փլագիններ (plugin) և համապատասխանեցնել բոլոր վեբ-ստանդարտներին»,-նշեց Անժելա Ցեն:

Այսօր Facebook-ն ունի մոտ 800 մլն օգտագործող: Անժելա Ցեն հույս ունի, որ եկող տարի ցանցը կնշի իր 1 միլիարդերորդ օգտագործողի գրանցումը: Ըստ նրա` Facebook-ը շատ է կարևորում բջջային բոլոր համակարգերով իր ծրագրի հասանելությունը, քանի որ աշխարհում բջջային ինտերնետից օգտվողներն ավելի շատ են, քան համակարգչով ինտերնետ օգտագործողները: Նա առանձնացրեց նաև ցանցի կարևորությունը տարբեր երկրներում քաղաքական ընտրությունների ժամանակ: Ըստ նրա այդ ընթացքում Facebook-ի օգտագործողներն ավելի են ակտիվանում և բազմաթիվ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ստեղծում են իրենց պաշտոնական էջերը ներկայանալու, գովազդվելու, իրենց ծրագրերը հանրությանը ներկայացնելու համար: Անժելա Ցենի կարծիքով քաղաքական ընտրությունների ժամանակ ակտիվ են նաև լրատվական կայքերի պաշտոնական էջերը, որոնք մեծ թափ են առնում այդ ընթացքում և ավելի շատ ընթերցողներ գրավում իրենց կողմը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---