Պիտեր Սեմնեբի. Բրյուսելին ժամանակ պահանջվեց որոշելու համար՝ մասնակցել, թե չմասնակցել Հարավային Կովկասի գործերին

Պիտեր Սեմնեբի. Բրյուսելին ժամանակ պահանջվեց որոշելու համար՝ մասնակցել, թե չմասնակցել Հարավային Կովկասի գործերին

PanARMENIAN.Net - «Նախորդ տասնամյակի առաջին կեսին Եվրամիությունը աստիճանաբար գիտակցեց այն փաստը, որ ԵՄ-ն սեփական շահերն ունի Հարավային Կովկասում: Գլխավորը կայունությանը, անվտանգությանն ու բարհավաճմանը սատարելն է, ինչպես նաև այդ տարածաշրջանի զարգացումը որպես էներգետիկ ու տրանսպորտային միջանցք դեպի Կասպից ծով և հեռուն»,-ասվում է Հարավային Կովկասում 2006-11թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի «Հարավային Կովկասը ընդհանուր նույնականացման որոնումներում» հոդվածի մեջ:

Ըստ նրա, Բրյուսելին ժամանակ պահանջվեց որոշելու համար՝ մասնակցել, թե չմասնակցել Հարավային Կովկասի գործերին, մի տարածաշրջանի, որն այդքան դժվար է հասկանալ: «Կարո՞ղ են արդյոք նոր բացվող հնարավորությունները գերակշռել առկա ռիսկերը: Դժվար է ցրել տարածված մտավախություններն այն մասին, որ գործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ կնաշանակի մրցակցություն ու առճակատում Ռուսաստանի հետ, այլ ոչ թե խթան կհանդիսանա համագործակցության համար: Ի վերջո, Եվրամիությունը իր շահագրգռվածությունը նախանշեց մի քանի միջոցով՝ ընդգրկելով տարածաշրջանը 2003թ. Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ, հրավիրելով Հարավային Կովկասի երկրներին դառնալ նոր եվրոպական քաղաքականության մասնակիցները հարևան տարածաշրջանների և ստեղծելով Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը»,-ասվում է հոդվածում: Նա նշել է, որ միայն այն բանից հետո, երբ տարածաշրջանում պատերազմ բռնկվեց, ԵՄ-ն ետ մղեց բոլոր կասկածներն ու հայտարարեց, որ հավատարիմ է ՀարավայինԿովկասի երկրների հետ փոխգործակցության սկզբունքին:

«Աշխատանքը սկսելով որպես հատուկ ներկայացուցիչ 2006թ. մարտին, ես փորձեցի նախանշել իմ առաքելության գերակա ճյուղերը Կովկասում: Դրամատիկ իրադարձություններով լի 5 տարուց հետո (2008թ. օգոստոս), որի կեսերին՝ 2008թ. օգոստոս, պատերազմ բռնկվեց, հավանաբար օգտակար կլինի թվարկել այն գերակայությունները, որ ես նախանշել էի իմ աշխատանքի սկզբում, ամփոփել և նախանշել հետագա անելիքները: Մասնավորապես, թե ի՞նչ կարելի է անել Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության, կայունության ու բարգավաճման ամրապնդման համար այդ տարածաշրջանում: Թեև որոշ ոլորտներում հաջողվեց որոշակի առաջընթացի հասնել, շատ խնդիրներ, ցավոք սրտի, չլուծված են մնում: 5-օրյա պատերազմը նահանջ էր, թեև, խթան հանդիսացավ այնպիսի նախաձեռնությունների առաջադրման համար, որոնք հակառակ դերպքում կարող են էին ամենևին ի հայտ չգալ»,-ասել է իր հոդվածում Պիտեր Սեմնեբին, հայտնում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---