Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ն պետք է Հարավային Կովկասը դարձնի մշտական թեմա Մոսկայի հետ շփումներում

Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ն պետք է Հարավային Կովկասը դարձնի մշտական թեմա Մոսկայի հետ շփումներում

PanARMENIAN.Net - «Փոխըմբռնումը ՌԴ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, Հարավային Կովկասում տևական կայունության հասնելու գլխավոր նախապայմանն է»,-ասվում է Հարավային Կովկասում 2006-11թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի «Հարավային Կովկասը ընդհանուր նույնականացման որոնումներում» հոդվածի մեջ: Ըստ նրա, հարկավոր է որքան հնարավոր է բովանդակային երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, որն ամուր պատմական կապեր ունի այդ տարածաշրջանում: «ԵՍ-ն պետք է ակտիվորեն ներկայանա տարածաշրջանում և Հարավային Կովկասը դարձնի մշտական թեմա Մոսկվայի հետ շփումներում»,-ասել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը ցանկանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ կառուցել ընդհանուր շահերի վրա, ինչպիսիք են համագործակցությունն անվտանգության ոլորտում, կայունության, Էներգետիկայի ու տրանսպորտի՝ չեզոքացնելու համար «կառավարվող անկայունության» տրամաբանությունը:

Սակայն, նա նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում ռուսական քաղաքականության որոշ ասպեկտներ բարդացրեցին համատեղ նախաձեռնությունների առաջադրումն անվտանգության ոլորտում, ասվում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---