Եկատերինա Սկորոբոգատովա. Facebook-ում օգտագործողների հետ պետք է ինտերակտիվ լինել

Եկատերինա Սկորոբոգատովա. Facebook-ում օգտագործողների հետ պետք է ինտերակտիվ լինել

PanARMENIAN.Net - Այսօր կայացած «Workshop Facebook» տեսասեմինարի ժամանակ Ռուսաստանում Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան պատմեց Facebook-ի այն գործիքների մասին, որոնք հարմար են օնլայն լրատվամիջոցների համար։

«Facebook-ը համարվում է լավ թրաֆիկ (այցելություններ) բերող սոցիալական ցանց։ Այն օգնում է հեշտությամբ մեծ քննարկումներ անցկացնել տարբեր թեմաների շուրջ։ Յուրաքանչյուր Facebook-յան հանրային էջ ունեցող լրատվականի համար կարևոր է այնպես վարել էջը, որ ավելի շատ օգտագործողների հետաքրքրի և մղի սեղմել «Like» կոճակը»,-ասաց Եկատերինա Սկորոբոգատովան։

Նրա խոսքով, հիմնական կարևոր գործիքներն են նախ Page-ը, ապա Plugin-ները, Գովազդը, ապա արդեն Վիճակագրությունը։

«Հանրային էջերը բրենդի և երկրպագուի շփումն են ապահովում։ Facebook-ում օգտագործողների հետ պետք է լինել ընկերական։ Իհարկե, որպեսզի մարդիկ կարդան ձեր գրառումները, պետք է կիսել ամենահետաքրքիր և գրավիչ նյութերը, պետք հաճախակի կիսել նկարներ և տեսանյութեր, որոնք ավելի շատ այցելություններ են բերում։ Պետք է փորձել ստեղծել վիրուսային էֆեկտ՝ գրել ավելի շատ իրական ժամանակում իրական իրադարձությունների մասին»,-նշեց Եկատերինա Սկորոբոգատովան։

Նա խորհուրդ է տալիս հանրային էջում լինել ինտերակտիվ, բացի նյութեր կիսելուց, հրապարակելուց, խոսել օգտագործողների հետ, հարցադրումներ անել, հումորային տարրեր օգտագործել, լինել պարզ և հասկանալի։

Եկատերինա Սկորոբոգատովայի խոսքով, Facebook-յան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջինում յուրաքանչյուր հրապարակված լինք բերում է 1-2 այցելություն (click):

Եկատերինա Սկորոբոգատովան խորհուրդ տվեց սեփական կայքերին պարտադիր ավելացնել «Like» կամ «Recommend» կոճակները։ Դրանք տեղակայել նյութերի վերնագրից հետո, քանի որ օգտագործողը միշտ չէ, որ մինչև վերջ է կարդում և տեսնում վերջում տեղակայված կոճակը։ «Կոճակների՝ երևացող լինելու համար անհրաժեշտ է թողնել որոշակի ազատ տարածություն։ Բացի դրանից օգտագործողների գլխավոր նկարներով՝ դեմքերով, կոճակները ավելի են ստիպում ընթերցողին սեղմել կոճակը և կիսել նյութը։ Ցանկալի է «Like»-ը սեղմելիս տեսնել նաև մեկնաբանություն անելու հնարավորությունը։ Պետք չէ շատ կոճակներ օգտագործել՝ առավելագույնը 3 հատ»,-ավելացրեց նա։

Նա խորհուրդ տվեց նաև օգտագործել այլ Plugin-ներ, ինչպիսիք են օնալայն հեռարձակման համար նախատեսված փլագինը կամ նյութերի տակ մեկնաբանություններ թողնելու փլագինը, որի մոդեռատորական հնարավորության միջոցով կարելի է առանձնացնել կոնկրետ բառեր (անցանկալի, վիրավորանք պարունակող), որոնք չեն հրապարակվելու։

Մոսկվայում անցկացվող «Workshop Facebook» տեսասեմինարին միաժամանակ միացել էին 7 քաղաք՝ Պետերբուրգ, Թբիլիսի, Երևան, Տոմսկ, Կիև, Քիշնև, Աստանա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---