Երկարաձգվել է Հաքաթոն Երևան 2011-ին մասնակցության դիմելու վերջնաժամկետը 1 նոյեմբերի 2011 - 09:19 AMT PanARMENIAN.Net - «Հաքաթոն Երևան 2011»-ի կազմակերպիչները տեղեկացրել են PanARMENIAN.Net ի թղթակցին, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը։ Հայտերը պետք է ներկայացնել info@pjc.am հասցեին։ Նրանք, ովքեր արդեն դիմել էին և պատասխան հաստատում չեն ստացել, պետք է կրկին ուղարկեն հայտը։ «Հաքաթոն Երևան 2011-ը» կայանալու է դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում։ Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։ Երևանի քաղաքապետարանը նախընտրում է հաքաթոնի արդյունքում տեսնել մոբայլ լուծումներ, ծրագրեր և այլ նախագծեր տրասնպորտային համակարգի, աղբահանության, զբոսաշրջության, նշանների տեղադրման, քաղաք-քաղաքացի կապի բարելավման, լրագրողական համայնքի համար քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլ թեմաներով։ Դեկտեմբերի 18-ին թիմերը մեկ րոպեանոց ներկայացումների տեսքով կներկայացնեն հանրությանն ու ժյուրիին իրենց պատրաստած ծրագրերը և նորարար լուծումները: Միջոցառման աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթի, «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: Ինֆորմացիոն հովանավորն է PanARMENIAN.Net ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |