Եվրոպայի ամենատնտեսող ազգը գերմանացիներն են

Եվրոպայի ամենատնտեսող ազգը գերմանացիներն են

PanARMENIAN.Net - Եվրոպայի ամենատնտեսող ազգը գերմանացիներն են: Այդ մասին վկայում են Business New Europe ամսագրում հրապարակված հետազոտությունները հատուկ Խնայողությունների համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 31-ին:

Գերմանացիները ամսական տնտեսում են 180 եվրո, իսկ նրանց հետևում են ավստրիացիները և անգլիացիները` ամսական համապատասխանաբար 168 և 160 եվրո: Կենտրոնական Եվրոպայում ամենատնտեսողը չեխերն են և սլովակները, որոնք տնտեսում են ամսական 90 եվրո:

Ընդ որում, եթե ավստրիացիները և գերմանացիները վստահում են խնայողական գրքույկներին, ապահովագրությանը և անշարժ գույքի մեջ ներդրումներին, նրանց արևելյան հարևանները մեշ ուշադրություն են դարձնում կենսաթոշակային ապահովագրությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---