Հայաստանում մեկնարկել է Nokia-ի վերջին երեք ամսում թողարկված հեռախոսների վաճառքը

Հայաստանում մեկնարկել է Nokia-ի վերջին երեք ամսում թողարկված հեռախոսների վաճառքը

PanARMENIAN.Net - Վերջին երեք ամսում բջջային հեռախոսներ արտադրող Nokia ընկերությունը թողարկեց ավելի քան 7 հեռախոս։ Դրանցից մի քանիսը աշխատում են Symbian Belle, մեկը MeeGo և որոշներն էլ նոր Windows phone 7.5 (Mango) օպերացիոն համակարգերով։ Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների ցանցի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ վերջերս թողարկված Nokia 701, Nokia 500 և Nokia 101 մոդելի հեռախոսները արդեն վաճառվում են Հայաստանում։

Վազգեն Բախշեցյանի խոսքով այս շաբաթվա ընթացքում խանութներում կսկսվի նաև Nokia N9 սմարթֆոնի վաճառքը։ Այն Nokia-ի՝ MeeGo հարթակով աշխատող միակ սմարթֆոնն է։ Այն թողարկվել է երեք գույնով՝ սև, երկնագույն և մորեգույն (magenta): Հասանելի է երկու տարբերակով՝ 16GB և 64GB։ Ունի երեք աշխատանքային սեղան, 8 մեգապիքսել ֆոտոխցիկ և ապահովում է HTML5։

Ըստ Վազգեն Բախշեցյանի, «Nokia» բջջային հեռախոսների ցանցում ամենալավ վաճառվող հեռախոսը Nokia 500 մոդելն է։

Nokia 101-ը երկակի SIM մատչելի հեռախոս է։ Այն վաճառվում է ընդամենը 17.500 դրամով։ Ունի FM ռադիո, MP3 նվագարկիչ և մինչև 16 Գբ միկրոSD քարտի հիշողություն ավելացնելու հնարավորություն։

Nokia 701-ը Nokia-ի ամենաբարակ սմարթֆոնն է, ամենալուսավոր 3.5 դյույմ էկրանով։ Ունի 1GHz հզորությամբ պրոցեսոր, 8 մեգապիքսել ետևի և դիմացի տեսախցիկ, ինչպես նաև HD տեսանկարահանում։ Ունի 8Գբ ներքին հիշողություն։ Աշխատում է Symbian Belle օպերացիոն համակարգով և հագեցած էNFC (Near Field Communication) տեխնոլոգիայով։

Nokia 500-ն աշխատում է Symbian Anna օպերացիոն համակարգով։ Ունի 1GHz պրոցեսոր, 3.2-դյույմ էկրան, Bluetooth 2.1, 5 մեգապիքսել ֆոտոխցիկ։ Nokia 500-ն ունի մինչև 32Գբ հիշողություն ավելացնելու և Wi-Fi անլար կապին միանալու հնարավորություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---