Ըստ Forbes-ի, Պուտինն ու Օբաման մոլորակի ամենաազդեցիկ մարդիկ են

Ըստ Forbes-ի, Պուտինն ու Օբաման մոլորակի ամենաազդեցիկ մարդիկ են

PanARMENIAN.Net - Մոլորակի 70 ամենահզոր մարդկանց ցուցակի առաջին երկու տեղերը, ըստ Forbes ամսագրի վարկանիշի, գրավել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Վարկանիշը ներկայացվել է Լոնդոնում: Ինչպես հայտնում է Vesti.ru-ն, Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը մեկ տարում երրորդ տեղը մղեցին Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյին: 2010թ. ցուցակի երկրորդ տեղում Բարաք Օբաման էր, իսկ Պուտինը գրավում էր միայն չորրորդ տեղը: Երրորդ տեղը նախորդ տարի Forbes-ը տվել էր Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզին: Օբամայի ազդեցությունն այս տարի աճեց՝ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունից, ինչպես նաև Լիբիայի առաջնորդ Քադդաֆի տապալումից ու սպանությունից հետո:

Վլադիմիր Պուտինի դիրքերն ամրացան նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունից հետո: Իսկ Չինաստանի նախագահի վարկանիշի նվազումը բացատրվում է նրանով, որ Ցզինտաոն պատրաստվում է իշխանությունը հանձնել նոր առաջնորդի, ինչը կատարվում է Չինաստանի գերագույն ղեկավարության ներսում պլանային կադրային ռոտացիայի շրջանակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---