ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱԿՏԻ» ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԿՈՎԿԱՍԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - 27.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Կովկասի կայունության պակտի» քննարկումը դարձել էր Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարներ Իսմայիլ Ջեմի եւ Իրակլի Մենաղարիշվիլու` Անկարայում կայացած բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:

Իսմայիլ Ջեմը հայտարարել է, որ Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է «Կովկասի կայունության պակտի» հետագա զարգացման հեռանկարները: Սակայն, նշել է թուրք նախարարը, տվյալ գաղափարի իրագործումը կախված է տարածաշրջանի խաղաղությունից: --0--
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---