Anonymous-ը չի կոտրելու Facebook-ը

Anonymous-ը չի կոտրելու Facebook-ը

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խումբը հայտնել է, որ չի պատրաստվում կոտրել Facebook սոցիալական ցանցը։ Ըստ խմբի հայտարարության, նախկինում արված հայտարարությունը, թե իբր նոյեմբերի 5-ին խումբը պատրաստվում է վերացնել Facebook-ը, կատարվել է խմբի մեկ անդամի կողմից, ով առանց թիմի համաձայնության է տարածել այդ հաղորդագրությունը։ Նրանք ասել են, որ իմաստ չունի կոտրել Facebook-ը, քանի որ այն միջոց է իրենց հաղորդագրությունները տարածելու։

«Anonymous –ը շարժում է, որը ողջ աշխարհում մարդկանց հետ շփման հիման վրա է գործում»,-ասել են նրանք։ Anonymous –ը Facebook-ը կոտրելու հաղորդագրությունը տարածողին անվանել է դավաճան և ասել է. «Եթե դու դեմ ես մեր facebook-ում, twitter-ում և այլ տեղերում մեր գործունեությանը, ապա դու մեր թշնամին ես և խանգարում ես մեզ»։ Խումբը թողել է «դավաճան անդամի» հասցեն, հեռախոսահամարը։

Նշված հեռախոսահամարին մի կին է պատասխանել և նշել է, որ ոչ մի կապ չունի հաքերների խմբի հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---