Նոր Firefox 8 բրաուզերն հասանելի է ներբեռնման համար

Նոր Firefox 8 բրաուզերն հասանելի է ներբեռնման համար

PanARMENIAN.Net - Mozilla Firefox բրաուզերի նոր թարմացումը՝ Firefox 8-ը, արդեն հասանելի է ներբեռնման համար՝ չնայած ընկերությունը պաշտոնական գործարկումը նշանակել է նոյեմբերի 8-ին։ Այնուամենայնիվ, Mozilla-ն նոր թարմացումներն, արդեն ավանդաբար, նախօրոք հասանելի է դարձնում իր սերվերներից։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Նոր թարմացումը դուրս եկավ Firefox 7-ից ուղիղ մեկուկես ամիս հետո։ Սա Mozilla-ի նոր ռազմավարությունն է՝ 6 շաբաթների ընթացքում սպասել նոր թարմացման։

Firefox 8-ի նորույթներն են հենց բրաուզեր որոնման պատուհանում ինտեգրված Twitter-ի հասանելությունը, մի քանի հավելյալ tab-եր և վերափոխված անվտանգություն։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---