Վրաստանը ոչինչ չի ակնկալում Հարավային Օսեթիայում կայանալիք ընտրություններից

Վրաստանը ոչինչ չի ակնկալում Հարավային Օսեթիայում կայանալիք ընտրություններից

PanARMENIAN.Net - Վրաստանը ոչինչ չի ակնկալում Հարավային Օսեթիայի նախագահի գալիք ընտրություններից, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

«Այսպես կոչված ընտրությունները քաղաքական և իրավաբանական բեռ չեն հանդիսանում, քանի որ միջազգային հանրությունը չի ճանաչում դրանք։ Նրանք բեռ չեն հանդիսանում նաև Վրաստանի համար։ Բռնազավթված տարածքներում ոչ մի ընտրությունից մենք ոչինչ չենք սպասում՝ ոչ դրական, ոչ բացասական»,- ասել է նա։

ԶԼՄ-ների տվյալների համաձայն Հարավային Օսեթիայի նախագահի ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 13-ին։ Հարավային Օսեթիայի նախագահի պաշտոնին հավակնում է 17 թեկնածու։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---