Պաշտպանության նախարարությունը հավաք-պարապմունքներ է կազմակերպում պաշտոնյաների համար![]() 8 նոյեմբերի 2011 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ից 12-ը տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ: Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք 17 նախարարություններից, մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսությամբ հանդես են գալու ՀՀ էկոնոմիկայի նախարար Ա. Մովսիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հավաք-պարապմունքները նոյեմբերի 11-ին շարունակվելու են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |