«Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները կկարողանան լիցքավորել իրենց բջջայինը Telcell վճարային տերմինալներով

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները կկարողանան լիցքավորել իրենց բջջայինը Telcell վճարային տերմինալներով

PanARMENIAN.Net - Telcell վճարային համակարգը և «Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարել են ինքնասպասարկման տերմինալների միջոցով հաշիվների վերալիցքավորման ծառայության մեկնարկի մասին, հայտնում է ընկերությունն իր կայքում։

Այսուհետ Ղարաբաղ Տելեկոմի բջջային, քաղաքային և անլար ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները ընկերության ավելի քան 350 վճարման տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են ԼՂՀ-ում և Հայաստանի ամբողջ տարածքում:

Օպերատորի կոճակը տեղադրված է «Բջջային կապ» և «Կոմունալ վճարումներ» բաժիններում: Վճարման գործընթացը պահանջում է ոչ ավել քան 1 րոպե և հասանելի է 24/7 ռեժիմում: Գործառքի ավարտից հետո վճարողը ստանում է իր բջջային համարին SMS-ծանուցում։

«Այսուհետ անգամ գտնվելով Հայաստանի տարածքում, մեր բաժանորդները կարող են մարել իրենց հեռախոսների հաշիվները և, ըստ անհրաժեշտության, վերալիցքավորել բջջային համարների հաշվեկշիռը»,- ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» գլխավոր տնօրենի տեղակալ Գեորգես Տերտերյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---