Լույս է տեսել թվանշային Polaroid ֆոտոխցիկ

Լույս է տեսել թվանշային Polaroid ֆոտոխցիկ

PanARMENIAN.Net - Polaroid ընկերությունը որոշել է վերականգնել իր ակնթարթային լուսանկարման ֆոտոխցիկների արտադրությունը և թողարկել է թվանշային Z340-ը։ Այս մասին գրում է coolest-gadgets.com-ը։

Z340 –ն ունի 2,7 դյույմ LCD էկրան, 14 մեգապիքսել մատրիցա և ZINK-տպիչ։ ZINK-ը տպում է դասական եղանակով՝ առանց թանաքի։

Լուսանկարների վերատպման համար նկարները պահպահվում են ֆոտոխցիկի SD հիշողություն քարտում։ Բացի դրանից Z340-ը հնարավորություն է տալիս խմբագրել նկարները հենց ֆոտոխցիկում։ Ֆոտոխցիկի մեջ տեղավորվում է 10 ֆոտոթուղթ 3х4 չափի։

Z340-ը կարելի է գնել 300 դոլարով, իսկ ֆոտոթղթի արժեքն է 20 դոլար յուրաքանչյուր տուփը, որի մեջ կա 30 ֆոտոթուղթ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---