Սանկտ Պետերբուրգում կայացավ ԱՊՀ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի նիստը

Սանկտ Պետերբուրգում կայացավ ԱՊՀ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում կայացավ ԱՊՀ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի նիստը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստի սկզբում դիտարկվեցին կազմակերպչական բնույթի հարցեր, ընտրվեցին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ։

Այնուհետև քննարկվեցին Ղազախստանում խորհրդարանական ընտրություններին, Ղրղզստանում նախագահական ընտրություններին դիտորդների մասնակցությանը, Նյուրնբերգյան դատավարության 65-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացմանը, «Քաղաքացիների ժողովրդավարության և ընտրությունների իրավունքները», «ԱՊՀ՝ ձեռքբերումներ, խնդիրներ և հեռանկարներ» սեմինարների արդյունքներին վերաբերող հարցեր։

Խորհրդարանականները որոշեցին նաև 2012թ. խորհրդաժողովի աշխատանքի ծրագիրը, 2012-2014թթ. օրինաստեղծման մոդելի ձևավորումը։ ԱՊՀ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի նախագահ ընտրվեց Ռուսաստանի Դաշնությունների Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---