Հանս Յոհան Շմիդտը ցավում է, որ հայ-թուրքական գործընթացում դրական զարգացում չկա

Հանս Յոհան Շմիդտը ցավում է, որ հայ-թուրքական գործընթացում դրական զարգացում չկա

PanARMENIAN.Net - «Ես ցավում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական զարգացում չկա»,- հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն՝ ազգային և եվրոպական զարգացումներ» համաժողովում։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան պետք է ակտիվացնեն սահմանի բացման գործընթացը, ինչը դրական տնտեսական պլատֆորմի ստեղծման կհանգեցնի։ «Սահմանի բացումը տնտեսական տեսակետից շատ կարևոր է նաև ԵՄ համար»,- ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը՝ հավելելով, որ դա նաև մեծ քաղաքական նշանակություն ունի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---