ANCA-ն միացել է կոնգրեսականների Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կոչին

ANCA-ն միացել է կոնգրեսականների Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կոչին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) միացել է Արցախի ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կոչին: «Այժմ, ԱՄՆ ողջ տարածքում անցնում է Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին նախագծի առաջ մղման վերջին փուլը»,-ասվում է կոմիտեի տարածած ուղերձում:

Նախորդ շաբաթ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի օտարերկրյա հատկացումների գծով ենթակոմիտեների ղեկավարներին՝ հորդորելով USAID և Պետդեպարտամենտին հատկացնել շուրջ 10 մլն դոլար Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնությանն ու զարգացման ծրագրերին:

«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը՝ այսօր ավելի քան կարևոր է, որ ԱՄՆ-ն սատարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքնին»,-հայտարարել է Շիֆը: «Այդ միջոցները կօգնեն Ղարաբաղի ժողովրդին դիմակայել հումանիտար ճգնաժամերին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման արդյունքում»,-ասել է նա:

Ըստ հուլիսի 27-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների կոմիտեի ընդունած 2012թ. ֆինանսական տարվա ծրագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար: Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում, մինչդեռ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսն ընդունում էր Ղարաբաղին միջինը 10 մլն դոլար հատկացնելու մասին որոշում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---