ԱՄՆ-ն բանակցությունների նոր փուլ է պլանավորում Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ն բանակցությունների նոր փուլ է պլանավորում Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ տեսնում է շատ հնարավորություններ Ռուսաստանի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունն ընդլայնելու համար, ասել է Հանոլուլուում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք բազմիցս հասկացրել ենք Ռուսաստանին, որ մտադիր ենք խորացնել երկխոսությունն Ասիաում» – ասաց նա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հավայան կղզիներում աշխատանքային օրվա ավարտին:

Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ն պլանավորում է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլ 2012 թ-ի Ռուսաստանի ԱԽՕՀ համաժողովում նախագահության նախաշեմին:

«Մենք կօգտագործենք Վլադիվոստոկում մեր հանդիպումները տեսակետները հստակեցնելու համար… Մենք ունենք մեծ հնարավորություններ տարածաշրջանում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար»,- ընդգծեց պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հաջորդ տարի սեպտեմբերին ԱԽՕՀ համաժողովը նախատեսվում է անցակցնել Վլադիվոստոկում, այդ համաժողովից առաջ տեղի կունենան մի շարք ռուս-ամերիկյան բանակցություններ, ներառյալ՝ Հոնոլուլուում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Հիլարի Քլինթոնի հանդիպումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---