Իսրայելի զինվորականները սխալմամբ սպանել են հրեական ավանների բնակիչներին

PanARMENIAN.Net - Իսրայելցի զինվորականները սխալմամբ սպանել են հրեական ավանների բնակիչներին Հորդանանի Արևմտյան ափին՝ ընդունելով նրանց պաղեստինցի փախստականների տեղ: Եվս երկու հոգի վիրավորվել է: Բացի այդ, վնասվածքներ է ստացել իսրայելցի զինվորը, որին վրաերթի է ենթարկել պատահաբար այդ վայրով անցնող բեռնատարը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իսրայելի զինվորականները տեղեկություններ ստանալով կասկածելի մեքենայի մասին, որոշել են ժամանակավոր հենակետ բացել: Ըստ նախնական տվյալների, մեքենայի ուղևորներն ու վարորդը չեն նկատել նրան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մեքենան կանգ չի առել ժամանակավոր հենակետի մոտ, ինչը ստիպել է զինվորականներին կրակ բացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---