2012թ. Հայաստանը կկանգնի ընտրության առջև. Եվրասիական միություն թե ՆԱՏՕ-ԵՄ, վստահ է Արամ Կարապետյանը

2012թ. Հայաստանը կկանգնի ընտրության առջև. Եվրասիական միություն թե ՆԱՏՕ-ԵՄ, վստահ է Արամ Կարապետյանը

PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանն արտաքին քաղաքական առումով կկանգնի լուրջ ընտրության առջև, նա ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական միության կամ ՆԱՏՕ-ԵՄ ուղղության միջև: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ում 2012թ. նախագահական ընտրություններից հետո ռուսական ղեկավարության համար առաջնային կդառնան ինտեգրման գործընթացները նախկին ԽՍՀՄ տարածքում, մասնավորապես, Եվրասիական միությունը:

Նա նաև նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը արագ տեմպերով են գնում դեպի ՆԱՏՕ, խնդիրներ կան Իրանի, Սիրիայի հետ կապված, բարդ իրավիճակ է արաբական երկրներում, այստեղից հարց է առաջանում. «ինչպե՞ս Հայաստանը կհակազդի մարտահրավերներին, լինելով Ռուսաստանի ֆորպոստը»:

Կարապետյանն ընդգծել է, որ անձամբ ինքը Եվրասիական միության կողմնակից է, այսինքն ռուսական ուղղվածության: Քանի որ Թուրքիան ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---