ՎիվաՍել-ՄՏՍ-ը մատուցում է նոր ակցիա ինտերնետ բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մատուցում է նոր ակցիա ինտերնետ բաժանորդներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-ից 2012թ. հունվարի 31-ը, ակտիվացնելով «inet 100», «inet 200» կամ «inet 1000» ինտերնետ-փաթեթ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կստանան նաև անվճար ներցանցային խոսելաժամանակ` կախված փաթեթի չափից:

Այսպես, ակտիվացնելով «inet 200» փաթեթը, բաժանորդը կստանա ոչ միայն 200 ՄԲ ինտերնետ, այլ նաև 150 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Անվճար խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:

Հիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաև փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---