«Նեյշնլ ինսթրումենթս»-ը 6 մլն դոլար է հատկացրել ՀՊՃՀ-ում ուսումնական լաբորատորիաների ստեղծման համար

«Նեյշնլ ինսթրումենթս»-ը 6 մլն դոլար է հատկացրել ՀՊՃՀ-ում ուսումնական  լաբորատորիաների ստեղծման համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը և Հայաստանում ընկերության մասնաճյուղ բացելու որոշումը:

Սերժ Սարգսյանի խոսքով, 2011թ. ՏՏ հայտարարելով մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ, ՀՀ կառավարությունը հաշվի էր առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում երկրի ունեցած ավանդույթները, մասնագիտական բարձորակ մարդկային ռեսուրսը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների սահմանափակումներն ու սակավ բնական պաշարները:

Ջեյմս Թրուշարդը նշել է, որ Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է: Հայաստանում ընկերության գործունեության զարգացման և համագործակցության տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման՝ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագիրը:

Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա միջազգային հարթակներում Հայաստանի՝ որպես համաշխարհային ճարտարագիտական կենտրոնի, վարկանիշի բարձրացման գործում, միաժամանակ՝ ՀՊՃՀ-ն դարձնելով միջազգային լավագույն

չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---