Հայաստանում մեկնարկել է iPhone 4S-ի պաշտոնական վաճառքը

Հայաստանում մեկնարկել է iPhone 4S-ի պաշտոնական վաճառքը

PanARMENIAN.Net - Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունում մեկնարկեց iPhone 4S սմարթֆոնի պաշտոնական վաճառքը։ Օրանժ Արմենիան Հայաստանում iPhone-ի պաշտոնական ներկայացուցիչն է:Օրանժի 30 խանութներում հասանելի են սև և սպիտակ գույների, 16Գբ, 32Գբ և 64Գբ iPhone 4S սմարթֆոններ։ Սմարթֆոնի 16Գբ տարբերակն արժե 333,000 դրամ, իսկ ամսական բաժանորդագրություններին (Դելֆին, Թիթեռ, Պանտերա) 1 կամ 2 տարի պայմանագրով միանալու դեպքում այն կարող է արժենալ 235,000-ից մինչև 295,000։

Ինչպես ավելի վաղ նշել էր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Օրանժը նախնական ստացել է 500 iPhone 4S: Հաջող վաճառքի դեպքում նոր խմբաքական կպատվիրեն:

iPhone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ Այն համարվում է iPhone 4-ի ժամանակակից տարբերակը։ iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Սմարթֆոնի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս լուսանկարել բաձր որոշմամբ (Full HD)։

iPhone 4S-ը թողարկվում է սև և սպիտակ գույներով՝ 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։ Նշենք, որ սմարթֆոնի ոչ պաշտոնական վաճառքը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---