«Ռուսաստանի ջավախահայերի համայնքը» քննարկել է Վրաստանում իրավախախտումների հարցը

PanARMENIAN.Net - 2011 թ. նոյեմբերի 5-10 Ռուսաստանի ջավախահայերի պատվիրակությունը նախագահ Աղասի Արաբյանի գլխավորությամբ այցելեց Ռոստովի մարզ: Այցի ընթացքում պատվիրակությունը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ Դոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Ռոստովի մարզի հայաբնակ գյուղեր, ծանոթացել հայկական ճարտարապետության գլուխգործոցներին` հայկական եկեղեցիներին, որոնք կառուցվել են դեռ նախանցած դարաշրջանում Ղրիմ թերակղզուց առաջին հայ վերաբնակների կողմից, որոնց հայրենիքն էր Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք՝ Անին:

«Ռուսաստանի ջավախահայերի համայնք» հասարակական կազմակերպության պատվիրակությանն ընդունեց Ռոստովի մարզի հայկական համայնքի ղեկավար, «Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի» և «Նոր Նախիջևան» ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավառության ղեկավար, մեծ գործարար և բարերար Հարություն Սուրմալյանը:

Աղասի Արաբյանը կարճ պատմեց իր ղեկավարած կազմակերպության գործունեության և ապագա պլանների մասին, նաև ներկաներին ծանոթացրեց Սամցխե-Ջավախքի հայերի ծանր սոցիալական վիճակին և խնդիրներին: Արծարծվել են քաղաքացիական-քաղաքական բնույթի հարցեր, այդ թվում և 2012 թ. կայանալիք Վրաստանի խորհրդարանի և 2013 թ. Վրաստանի նախագահի ընտրություններին առնչվող խնդիրներ: Մեծ վրդովմունքով նա նշեց հարցերը կապված Վրաստանի ՆԱՏՈ-ին անդամակցելու շշմեցնող ձգտման և հարևան Ռուսաստանի հետ ավելի ուժեղացող, նպատակային և ագրեսիվ լարվածության ուժեղացումը:

Աղասի Արաբյանի հետ զրույցի ժամանակ նշվել են մարդու իրավունքների խախտման դեպքերը, առանձնապես Սամցխե-Ջավախքում հայերեն լեզվի դասավանդման և օգտագործման ոլորտի մասին: Նշվել են նաև կրոնական խտրականության փաստերը: «Վրաստանի ներկա իշխանությունների տոտալիտար ռեժիմի տարրերն են՝ տարածքում հայկական հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների բացակայությունը, հայ ակտիվիստների հետապնդումը և բաց ճնշումը», – նշեց Աղասի Արաբյանը:

Ռոստով այցի ժամանակ Ռուսաստանի ջավախահայերի պատվիրակությունը Ռոստովի մարզի հայկական համայնքի անդամների հետ այցելեց Սուրբ Աստվածածին եկեղեցի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---