ԵՄ չի ճանաչել Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունների լեգիտիմությունը

ԵՄ չի ճանաչել Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունների լեգիտիմությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի ճանաչել Հարավային Օսեթիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի մամլո խոսնակ Քեթրին Էշթոնը:

«Եվրոպական միությունը կրկին հայտարարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին, որը ճանաչված է միջազգային իրավունքով: Այդ ենթատեքստում Եվրամիությունը ցանկանում է ընդգծել Ժնևի միջազգային քննարկումների անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովվելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 13-ին Հարավային Օսեթիայում անցել են նախագահական ընտրություններ: Տարվա վերջում գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի լիազորությունների ժամկետը սպառվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 17 թեկնածու: Սակայն նախագահական մրցավազքի վերջնագիծ են հասել միայն 11 թեկնածու:

Թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց ձայների անհրաժեշտ քանակը հաղթանակի համար: Երկրորդ փուլ անցել են ԱԻՆ ղեկավար Անատոլի Բիբիլովը և կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևան, որոնք հավաքել են ընտրողների ձայների 25.44% և 25.37% համապատասխանաբար:

Ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է նոյեմբերի 27-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---