Windows XP-ի աշխատանքային սեղանի հայտնի լուսանկարի հեղինակը երդվել է, որ երբեք չի բացահայտի լուսանկարի արժեքը

Windows XP-ի աշխատանքային սեղանի հայտնի լուսանկարի հեղինակը երդվել է, որ երբեք չի բացահայտի լուսանկարի արժեքը

PanARMENIAN.Net - Կանաչ դաշտ և երկինք պատկերող լուսանկարը շատերի կողմից ճանաչելի է որպես Windows XP-ի աշխատանքային սեղանի հիմնական պատկեր(desktop background)։ Հայտնի նկարի հեղինակն է National Geographic ամսագրի նախկին լուսանկարիչ Չաք Օ'Ռիարը։ Նա այժմ 69 տարեկան է։

Չաք Օ'Ռիարը Dailymail-ին պատմել է լուսանկարի ստեղծման պատմությունը։ Չաքը մեքենայով գնում էր ընկերուհուն այցելելու։ Ճանապարհին նա հիանում է խաղողի այգիներով։ Նա այնքան է հրապուրվում կանաչ խոտով և սպիտակ ամպերով, որ կանգնում է և լուսանկարում։ Այն ժամանակ նա բնավ չէր մտածում, որ իր նկարած լուսանկարը կդառնա աշխարհում ամենաշատ դիտված լուսանկարը։

Միլիոնավոր մարդիկ այդ տեղով անցնելիս միշտ էլ տեսել են այդ գեղեցիկ վայրը, սակայն շատերը պատկերացում անգամ չունեն, որ այդ վայրը հենց Windows XP-ի աշխատանքային սեղանի հայտնի լուսանկարն է։

Լուսանկարն ընտրվել է Microsoft-ի նախագծողների կողմից։ Չաք Օ'Ռիարը կնքել է նրանց հետ պայմանագիր, ըստ որի երբեք որևէ մեկին չի բացահայտելու, թե որքան է վարձատրվել նկարի համար։ Ասում են, թե լուսանկարը համարվում է աշխարհում երկրորդը, որը ձեռք է բերվել ամենաթանկ լիցենզիայով։

«Ինձ զանգեցին խմբագրությունից և ասացին, որ Microsoft-ը ցանկանում է գնել իմ նկարը։ Ես մտածել անգամ չէի կարող, որ այն կարող է դառնալ այդքան հայտնի։ Այսօր Չինաստանում կամ անգամ Բանգլադեշում մարդիկ ճանաչում են այդ նկարը»,-պատմում է Չաք Օ'Ռիարը։

Չաք Օ. Ռիարն աշխատել է National Geographic-ում մոտ 25 տարի։ Եթե Windows-ից օգտվողներն ամեն օր տեսնում են նրա լուսանկարը, ապա ինքը՝ ոչ։ Նա օգտագործում է Mac համակարգիչ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---