Միշել Պլատինի. Լիոնել Մեսսին անպայման նոր ռեկորդ կսահմանի

Միշել Պլատինի. Լիոնել Մեսսին անպայման նոր ռեկորդ կսահմանի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին անպայման նոր ռեկորդ կսահմանի՝ երրորդ անգամ անընդմեջ նվաճելով «Ոսկե գնդակը»: Պլատինին մինչ օրս միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել «Ոսկե գնդակը»: Դա տեղի է ունեցել 1983-1985թթ., երբ նա հանդես էր գալիս «Յուվենտուսի» կազմում:

«Բարսելոնայում» խաղացող Մեսսին այդ մրցանակին արժանացել է 2009 և 2010թթ.: Ըստ Պլատինիի, Մեսսին առավելություն ունի, քանի որ խաղում է «Բարսելոնայում» 13 տարեկանից, հայտնում է Լենտա.ռու-ն:

Պլատինիից բացի, «Ոսկե գնդակի» եռակի տիտղոսակրեր են նաև հոլանդացիներ Յոհան Քրոյֆն ու Մարկո վան Բաստենը: Սակայն, նրանց չի հաջողվել մրցանակը ստանալ 3 տարի անընդմեջ:

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա այն 23 խաղացողների ցանկում է, որոնք հավակնում են 2011թ. «Ոսկե գնդակին», և համարվում է այդ պայքարի ֆավորիտը: Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ն կհրապարակի 3 հավակնորդների անունները, իսկ հունվարի 9-ին հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» մրցանակակիրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---